ՀՌՀ-ի աշխատակիցները, ուսանողները և շրջանավարտները հանգանակել են 5.202.450 ՀՀ դրամ


ՀՌՀ-ի աշխատակիցները, ուսանողները և շրջանավարտները հանգանակել են 5.202.450 ՀՀ դրամ

  • 28-10-2020 13:50:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի, ինչպես նաև համալսարանի ուսանողների ու ՀՌՀ-ի Շրջանավարտների ակումբի ջանքերով կամավորության սկզբունքով ընթացիկ ամսում հավաքագրվել է 5.202.450 ՀՀ դրամ գումար։
 
Այն կուղղվի Արցախից Երևան ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների կարիքներին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
 
Հանգանակությունները կամավորության սկզբունքով կրելու են ամենամսյա բնույթ։
 
Հիշեցնենք նաև, որ Հայ-Ռուսական համալսարանը սեպտեմբերի 29-ին 2.000.000 ՀՀ դրամ էր նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին:
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play