Որակավորված բուժօգնություն ցուցաբերելու համար պարգևատրվել են բուժծառայության կին սպաներ


Որակավորված բուժօգնություն ցուցաբերելու համար պարգևատրվել են բուժծառայության կին սպաներ

  • 28-10-2020 15:51:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Պաշտպանության բանակը հայտնում է, որ ծառայության համար տարբեր մեդալների են արժանացել նաև  կին ծառայողներ:
 
«Բարդ պայմաններում վիրավորներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար բուժծառայության մայոր Անահիտ Եղիշեի Ասրումյանը, ծառայող Հասմիկ Վիտալիի Դադասյանը, ենթասպա Արևիկ Գրիշայի Շահրամանյանը, ծառայող Մանուշակ Նելսոնի Հայրապետյանը, ծառայող Սիրվարդ Շուրայի Ազիզյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Լիլիթ Լավրենտի Հայրապետյանը և ծառայող Արփինե Վլադիմիրի Մկրտչյանը կստանան «Մարտական ծառայություն» մեդալներ: Իսկ կամավորական վիրաբույժ, ավագ լեյտենանտ Նորայր Աթանեսի Միքայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
 
Փա՛ռք, բոլոր ճակատներում իրենց բարոյական ու մասնագիտական պարտքը հայրենիքի առջև հերոսաբար կատարող բոլոր անհատներին»,- ասված է գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն