Նոր օրինագիծը կկարգավորի ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման գործընթացը


Նոր օրինագիծը կկարգավորի ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման գործընթացը

  • 28-10-2020 16:06:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
 
Պաշտպանության նախարարի տեղեկալ Գաբրիել Բալայանը տեղեկացրեց՝ օրինագծով կարգավորվում է ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում, օգտագործելու ընթացակարգն ու երաշխիքները, գույքին վնաս հասցնելու դեպքում փոխհատուցում տալու պայմանները:
 
Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 69 կողմ ձայնով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն