Ավստրալահայերը քաղաքական, քարոզչական ակտիվ աշխատանքներ են տանում՝ ի նպաստ Արցախի ճանաչման



28-10-2020 17:55:20   | Ավստրալիա  |  Մամլո հաղորդագրություն
Արդեն մեկ ամիս է՝ աշխարհասփյուռ հայությունը համախմբված պայքարում է Արցախի ճանաչման հարցը առաջ տանելու և աշխարհին պատմելու ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին։ Ավստրալիայի հայերի համառ աշխատանքը ևս հաջող արդյունքներ տվեց։ Երկրի ամենամեծ Նոր Հարավային Ուելսի նահանգը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ Ռայդ քաղաքն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները։
 


«Կոչեր ենք ուղղել Ավստրալիայի կառավարությանը, որ ճիշտ ձևով արձագանքի ստեղծված իրավիճակին»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասաց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
 
Անցած շաբաթ Սիդնեյում տեղի ունեցավ մեծամասշտաբ ցույց։
Ակնկալվում էր 500 մասնակցի ներկայություն, սակայն հազարավոր հայեր միացան ցույցին։ 
 
«Կոչս մեր համայնքին միշտ եղել է այն, որ երբ երեկոյան գնաս ու գլուխդ բարձին դնես, դու քեզ հարցրու՝ արդյոք այդ օրը բավականաչափ գործ արե՞լ ես Հայրենիքի համար։ Սա մեր մարտահրավերն է այսօր, և պետք շարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Միասին մենք հաղթելու ենք»,- ասաց նա։
 
Մինչև հիմա Արցախին օգնելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքները հավաքել են 2.7 մլն դոլար։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 181 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար