Կյանքից հեռացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը


Կյանքից հեռացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը

  • 28-10-2020 18:25:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:  
 
«Անուրանալի է Հերբերտ Համբարձումյանի վաստակը Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի համակարգի կայացման և զարգացման գործում: Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր տրանսպորտի կայուն զարգացմանը։
 
Հերբերտ Համբարձումյանը իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, անսահման եռանդի տեր, պայքարող և արարող անհատականություն, ով դեռ շատ անելիք ուներ:
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ցավակցում է Հերբերտ Համբարձումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ` այս մեծ կորուստը հաղթահարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:   
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն