Հակառակորդը «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը. ՊԲ
29-10-2020 11:20:44 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները` տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից:
«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»,- տեղեկացրել է ՊԲ-ն: