Պիրեասի քաղաքային խորհուրդը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան․ Հունաստանում ՀՀ դեսպանություն


Պիրեասի քաղաքային խորհուրդը դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան․ Հունաստանում ՀՀ դեսպանություն

  • 29-10-2020 13:10:04   | Հունաստան  |  Հասարակություն

 
Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Պիրեասի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայ ժողովրդի բանաձև է հրապարակել, որում ասվում է.
 
«Հաջակցություն հայ ժողովրդին՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ քաղաքային խորհուրդը՝
դատապարտում է թուրք-ադրբեջանական տանդեմի ապօրինի և բացահայտ ագրեսիան.
դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն.
պահանջում է անհապաղ դադարեցնել ադրբեջանական և թուրքական զինված ուժերի հարձակումներն ու ռմբակոծություններն Արցախի և Հայաստանի քաղաքների և գյուղերի վրա: Այդ հարձակումներն ու ռմբակոծություններն ուղղված են միայն Արցախի խաղաղ բնակչության դեմ, և դրանց նպատակն է հանգեցնել բազմաթիվ անմեղ զոհերի և ոչնչացնել հանրային օգտագործման ցանցերը.
իր նվիրվածությունն է հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների իրավունքների նկատմամբ և հայտնում միջազգային հանրության, Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անհապաղ և արդյունավետ միջամտության անհրաժեշտության մասին՝ կանխելու խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված հանցագործությունները»:
Նոյյան տապան  -   Հասարակություն