Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել. փաստաբան

29-10-2020 13:30:51   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ՝ տեղեկացրել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
 
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես
նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար, և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ»,- հայտնել է նա՝ նշելով, որ այս պահին ձեռնպահ են մնում հավելյալ մեկնաբանություններից:
 
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար:
 
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2019 թ. օգոստոսից:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 106 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար