Մեկ օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի


Մեկ օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի

  • 29-10-2020 13:48:43   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքով այդ երկրում բնակվող հայերին թիրախավորելու թեմային։ 
 
Տանձիկյանն ակնարկելով մասնավորապես Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սրված թուրքական իշխանությունների և գաղափարակից շրջանակների ատելության խոսք քարոզող հռետորաբանությունը, նշել է, որ հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի է մեկնել Հայաստան։ 
 
«Գիտեմ, որ քիչ մարդկանց կհետաքրքրի։ Կորցնում ենք։ Բոլորս միասին ենք կորցնում։ Խաբվում ենք»,-գրել է նա։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը