Կույերան դարձել է Իսպանիայի 3-րդ քաղաքը, որը միաձայն դատապարտեց թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիան
29-10-2020 14:33:45 | Իսպանիա | Քաղաքական
Կույերայի հայության և "Հայկական անկյուն" միության ջանքերով՝ Կույերան դարձավ Իսպանիայի 3-րդ քաղաքը, որը միաձայն դատապարտեց թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիան՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով արցախահայությանն ու հայ ժողովրդին։ Քաղաքային նիստի ժամանակ բոլոր կուսակցությունները միաձայն ընդունել են ինստիտուցիոնալ հայտարարությունը։ Արցախի դեմ
թուրք_ադրբեջանական ագրեսիան դատապարտել է նաև Կատալոնիայի խորհրդարանը։
Հիշեցնենք, որ Կույերան Իսպանիայի 35 քաղաքներից մեկն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։