ԱՄՆ-ի Պետդեպում հայտարարել են C-400-ի պատճառով Թուրքիայի՝ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկի աճի մասին

29-10-2020 15:00:00   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը



Քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քլարք Քուփերը հայտարարել Է, որ մեծանում Է ռուսական C-400 զենիթային համալիրներ (ԶՀՀ) գնելու առնչությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո Թուրքիայի հայտնվելու ռիսկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է National Defense ամերիկյան հանդեսը:
 
«Մշտական խոսակցությունը, որը մենք ունեցել ենք թուրք գործընկերների հետ, եղել Է այն մասին, որ С-400-ներն
… անհամատեղելի են ԱՄՆ-ի հարթակների հետ: Դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ: Այդ միջոցների կամ համակարգերի ներդրումն ինքնին կհանգեցնի պատժամիջոցների լրացուցիչ ռիսկի եւ սահմանափակումների (սպառազինությունների) լրացուցիչ ռիսկերի»,-հրատարակությունը մեջբերում Է Կուփերի խոսքը: Քուփերի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը «Անկարային պարզորոշ հասկանալ Է տվել, որ C-400-ի փորձարկումները միանգամայն անընդունելի են»:
 
Հակաօդային պաշտպանության C-400 ռուսական նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամի են հանգեցրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջել Է հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել Patriot ամերիկյան համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին (օրենք «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին») համապատասխան: Անկարան հրաժարվել Է զիջումների գնալ եւ շարունակել Է C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 131 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար