Խաչաղբյուրում ջրարբիացվել է շուրջ 3 000 հեկտար արոտավայր


Խաչաղբյուրում ջրարբիացվել է շուրջ 3 000 հեկտար արոտավայր

  • 29-10-2020 15:04:17   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ավարտական փուլում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզային գրասենյակի համակարգող Խորեն Բադալյանը տեղեկացրեց, որ  ծրագրի արժեքը կազմել է շուրջ 100 միլիոն դրամ, որից 4 միլիոն 200 հազար դրամը հատկացրել է Խաչաղբյուրի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին եւ ավարտվել հոկտեմբերի 25-ին։ Կառուցվել են 6 կիլոմետր 800 մետր երկարության ջրագիծ եւ երեք խմոց, ինչի արդյունքում ջրարբիացվել է շուրջ 3 հազար հեկտար արոտ։
 
Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ համայնքում կնկատվի անասունների գլխաքանակի եւ մթերատվության էական աճ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play