OMOH-ի քաջերը նոր համալրմամբ կմեկնեն առաջնագիծ. գնդապետ Գրիշա Սարգսյան


OMOH-ի քաջերը նոր համալրմամբ կմեկնեն առաջնագիծ. գնդապետ Գրիշա Սարգսյան

  • 29-10-2020 16:57:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ОМОН) կամավորները պատրաստվում են նոր համալրմամբ մեկնել առաջնագիծ:
 
«94 կամավորները և բուժակն, այսօր ևս, կրակային պատրաստվածություն են անցնում, որից հետո կմեկնենք ռազմաճակատ: OMOH-ի քաջերը արդեն մեկ ամիս իրենց արյան և կյանքի գնով գտնվում են առաջնագծում: Ես վերադարձել եմ, որովհետև վիրավոր էի: Թիկունքում էլ կատարեցի առաջադրանքս և իմ տղաներին կմիանամ արդեն նոր, համալրված կազմով»,-Arlur.am-ի հետ զրույցում նշեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) :
 
Գնդապետ Սարգսյանի խոսքով` պատանիների և երիտասարդների մահը ոչ միայն ցավ այլ նաև վրեժի ցասում է հաղորդում տղաներին:
 
«Մեր տղաները, անգամ վիրավոր վիճակում չեն լքում առաջնագիծը: Մեզ հաղթել չի լինի: Սպասեք մի քիչ էլ…»,-հավելեց Գրիշա Սարգսյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը