Փարեն արքեպիսկոպոս Ավետիքյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է նվիրաբերել շուրջ 78 հազար դոլար


Փարեն արքեպիսկոպոս Ավետիքյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է նվիրաբերել շուրջ 78 հազար դոլար

  • 29-10-2020 17:35:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փարեն արքեպիսկոպոս Ավետիքյանը մեզ նվիրաբերել է 38.093.200 դրամ (77.740 դոլար): Ոմանք կմտածեն, թե ինչով է պայմանավորված այս «խառը» թիվը:
 
«Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն տարի ուղղում էր Հայաստանում որևէ բարեգործական ծրագրի: Այս տարի նա որոշեց հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված և հաշմանդամ դարձած հերոսների ընտանիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը:
 
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազանին ու վերահաստատում, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ազգային եկեղեցի է, որը դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին, ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական և ֆիզիկական աջակցությամբ:
 
Հաղթանակը մերն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն