Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբի պետերի կոմիտեի նիստին


Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբի պետերի կոմիտեի նիստին

  • 30-10-2020 10:22:43   | Ուզբեկստան  |  Քաղաքական

Այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների պետերի հերթական նիստը: Այն նախագահելու է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, հայտնում է Zvezda-ն: 
 
«Նախատեսվում է նիստին Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինվորական պատվիրակությունների, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ զինվորական պատվիրակությունների ղեկավարները քննարկելու են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոխադարձ շահեր ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Քաղաքական