ԱԻՊԾ մեկ աշխատակից զոհվել է, ևս 5 աշխատակից՝ վիրավորվել. նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով


ԱԻՊԾ մեկ աշխատակից զոհվել է, ևս 5 աշխատակից՝ վիրավորվել. նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով

  • 30-10-2020 10:27:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը, զոհվել է, ևս 5 աշխատակից՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բուժհաստատություններ:
 
Այս մասին ասվում է ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի տարածած հայտարարությունում: «Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը, զոհվել է, ևս 5 աշխատակից՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բուժհաստատություններ:
 
Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով, իսկ Հ. Աթաջանյանը՝ հետմահու:
 
Զոհված փրկարար Հարություն Աթաջանյանի ընտանիքին և նրա բոլոր հարազատներին վշտակցում, համբերություն և ոգու կորով եմ մաղթում, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն