Աշխատանքները կշարունակվեն այնքան, քանի անհրաժեշտություն կա. Օպերայում երրորդ օրն է՝ քողարկող ցանցեր են պատրաստում

30-10-2020 12:42:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Արդեն երրորդ օրն է, ինչ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի
և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերածվել է քողարկող ցանցեր պատրաստելու հարթակի՝ հիշեցրել է ԿԳՄՍ նախարարությունն ու հրապարակել լուսանկարներ:
 
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ օրն է՝ մեր ժողովրդի համար ճակատագրական այս պահին, առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար թատրոնի բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր:
 
Թատրոնի ամբողջ անձնակազմը, 24-ժամյա ռեժիմով, մի քանի հերթափոխով աշխատում է: Աշխատանքներին մասնակցում են նաև այս գործի գիտակ կամավորներ:
 
Թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հավաստմամբ՝ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա այս ձևով մեր քաջարի զինվորին աջակցություն ցուցաբերելու»,- ասված է նախարարության գրառման մեջ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար