ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչին (տեսանյութ)


ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչին (տեսանյութ)

  • 30-10-2020 15:05:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:
 
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով գերու հարցաքննությունից մի հատված, նշում է, որ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:
 
Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play