Արարատի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը


Արարատի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը

  • 30-10-2020 18:25:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին կփորձարկի տագնապի ազդանշանի նոր շչակը: 
 
«Ի գիտություն Արարատ քաղաքի բնակչությանը:Արարատի քաղաքապետարանը տեղադրել է տագնապի ազդանշանի նոր շչակ: Տագնապի շչակի փորձարկումը նախատեսված է իրականացնել ս/թ նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, 2 րոպե տևողությամբ, համապատասխան մարմիների գիտությամբ և մասնակցությամբ: Խնդրում ենք լուրը տարածել ձեր մտերիմների շրջապատում և չանհանգստանալ: Անհրաժեշտության դեպքում զանգահարել 060-88-55-55»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
 
Արարատի քաղաքապետարան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն