Շուշիում Ադրբեջանի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ


Շուշիում Ադրբեջանի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

  • 31-10-2020 11:48:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Ադրբեջանը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ», հայտնել է Ստեփանյանը:

Նոյյան տապան  -   Հասարակություն