Դպրոցը` բանակին. ԿԳՄՍ- ն դիմում է դպրոցականներին


Դպրոցը` բանակին. ԿԳՄՍ- ն դիմում է դպրոցականներին

  • 31-10-2020 14:10:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում դպրոցականներին ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել արձակուրդը:
 
Սիրելի աշակերտներ,
 
Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք, մեր սահմանները» կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։
 
Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին:
 
Ստորև կազմակերպությունների ցանկն է։
 
Թուղթ ընդունող. ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ։
 
Պլաստիկ ընդունող. ISSD, «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ»,  Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ։
 
Ապակի ընդունող. ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա»:
 
Կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները կարող եք գտնել  Recycling.am կայքում՝ https://bit.ly/2GiN8nY։
 
Ընկերությունների քարտեզը, որի շնորհիվ կարող եք գտնել ձեր բնակավայրին ամենամոտ ընկերությունը` https://bit.ly/2JnwBAh։
 
Թափոնները հավաքելու և հանձնելու աշխատանքները կարող եք կազմակերպել նաև դպրոցների միջոցով՝ նշված է նախարարության հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն