Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Փաշինյան


Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Փաշինյան

  • 31-10-2020 14:15:34   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի դեմ հարվածներին:
 
«Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը վաղ առավոտից վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունը: Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է»,- գրել է ՀՀ վարչապետը:
Նոյյան տապան  -   Հասարակություն