Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր


Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր

  • 31-10-2020 14:23:24   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են  փողոցների ասֆալտապատման, ոռոգման համակարգի  եւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:  
 
 Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ  Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 247 միլիոն 781 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:
 
Ասֆալտապատվում են 12 փողոց՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ մոտ 80 տոկոսով ավարտված են հողային հարթեցման եւ խճապատման աշխատանքները, ասֆալտապատումը կսկսվի առաջիկա օրերին։  Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 80 միլիոն 420 հազար դրամ, որի 70 տոկոսը  հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Հոկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսը։ Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։
 
Ծրագրի իրականացման արդյունքում 12 թաղամասերում կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը։ Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 37 միլիոն 860 հազար դրամ, որի 65 հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կատարված են շուրջ 95 տոկոսով։  Կառուցվել է շուրջ 7 կիլոմետր երկարությամբ լուսավորության ցանց: Տեղադրվել է 250 լուսատու։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play