Մանդատներ վայր դնողներ, դուք այսօր նախընտրում եք խուսափել պատասխանատվությունից...
16-11-2020 12:46:49 | Հայաստան | Քաղաքական
Այսօր մանդատներ վայր դնողներ,
դրանցով ձեզ օժտել էր ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` որպես համապետական ներկայացուցչական իշխանություն, որպեսզի ստանձնեիք քաղաքական պատասխանատվություն և քաղաքական որոշումներ կայացնեիք և ոչ թե ճգնաժամային իրավիճակում նախընտրեիք առաջինը հեռանալու "բարձր առաքելությունը"` պատճառաբանելով, որ համաձայն չեք այս կամ այն հարցի հետ` մանավանդ, երբ պարգևավճարներ էլ չկան։ Ձեր դիրքորոշումը կարող էիք արտահայտել այդ մանդատների ուժով։ Սակայն ԱԺ նիստի ժամանակ համաձայնելով թշնամու հետ պատերազմելուն` դուք այսօր նախընտրում եք խուսափել դրա հետևանքների համար պատասխանատվությունից...