Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ նոր վարչապետ


Անդրանիկ Քոչարյանը՝ ՀՀ նոր վարչապետ

  • 16-11-2020 13:06:59   | Հայաստան  |  Քաղաքական

Ճգնաժամի հանգուցալուծուման ճիշտ ճանապարհը ընտրելու համար պետք հասկանալ այսօրվա առաջնահերթ խնդիրները և դրանք տարանջատել երկրորդականից։
 
1․ Ներքաղաքական իմաստով, պետք է բացառել քաղաքացիական պատերազմը և այդ ճանապարհով նախկինների վերադարձը, որոնք որ ոչ պակաս պատասխանատու են այսօրվա վիճակի և Արցախի հանձնման համար։
2․ Պետք է ՀՀ-ն ներկայացնի բանակցող Արցախի հարցով և փորձի փրկել Քարավաճառը և Լաչինը, Հադրութը և Շուշին
3․ Պետք է տեր կանգնել մեր զոհվածների դիակներին, գերիներին։
4․ ՀՀ-ն պետք է մաքրվի ապօրինի զենք զինամթերքից և երկրում վերականգնվի օրինականությունը։
5․ Պետք է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ պարտված կառավարությունը վստահության քվեի վերահաստատման խնդիր ունի։
6․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել, նրա հետ ոչ ոք չի խոսա, առավել ևս Ալիևը իր հայտնի ելույթից հետո, իսկ եթե երեսի զոռով այնուամենայնիվ փորձի Վարչապետը գնալ և բանակցել, ապա դա կլինի Վարչապետի և ՀՀ-ի ստորացման հերթական գալարը և ոչ մի արդյունքի չենք հասնի։
7․ Կյանքը ցույց տվեց, որ 2,5 տարվա ընթացքում  Վարչապետը ունենալով  Հայ ժողովրդի և Սփյուռքի մոտ 80 տոկոսի անվերապահ աջակցությունը, իվիճակի չեղավ երկրում օրինականություն հաստատել, մեղավորներ պատժել, կուռ իրավապահ համակարգ ձևավորել, որից էլ բխում է, որ այժմ , իր վարկանիշի այս վիճակում դա գրեթե բացառված է։
Առաջարկս՝
1․ Վարչապետը տալիս է հրաժարական և ԻՄ Քայլը դաշինքը իր կազմից ընտրում է նոր Վարչապետ, ես կառաջարկեի Անդրանիկ Քոչարյանին, քանի որ միակն է Իմ Քայլում, ով քաջածանոթ է Արցախի հիմնախնդրին, զինվորական է և հայտնի է իր կամային հատկանիշներով և սթափ դատողությամբ։Որը իվիճակի է կարգավորել ՀՀ ուժային համակարգը և այդ համակարգը նրան կնդունի։ Միակն է որ կարող է բանակցել և ընդունելի է նաև ՌԴ-ի կողմից։ Միակն է, որը կհանգստացնի ՀՀ ներքին լարվածությունը։
2․ Վարչապետի փոփոխությունից հետո Իմ Քայլը պետք է հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, դիցուք 2021թ-ի ամռանը։
3․ Նոր կառավարությունը անմիջապես պետք է ձեռնամուխ լինի մեր նահատակների դիակների, գերիների հայտնաբերման և նրանց իրենց ծնողներին վերադարձնելու գործողություններին։
4․ Նոր կառավարությունը պետք է վերջապես առանց թավիշի տա իրավաքաղաքական գնահատական նախկիններին և ստեղծի հանրային հանձնաժողով, որը կհետաքննի Արցախյան նոր պատերազմի հանգամանքները և զեկույցը կներկայացնի մինչև նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ժողովուրդը ընտրությունից առաջ պարտավոր է տեղյակ լինել, ով դավաճանեց իրականում և ինչպես, ով թերացավ և այլն։
Եթե այս քայլերը չկատարվեն և գոնե ժողովրդի ազատ ընտրության իրավունքը չպահպանվի, ապա հարկ է արձանագրել, որ Վարչապետ Փաշինյանը և Իմ ՔԱՅԼԸ դաշինքը նպատակաուղղված իշխանությունը հանձնում են նախկիններին, իսկ բռնոցին և թողոցին միայն այդ թատերական ներկայացման արարներից մեկն է։
Այլ ճանապարհ չկա։
 
Ամփոփեմ
Հայ ժողովուրդը թույլ չի տա նախկինների վերադարձ, իսկ նման սխեմա իրագործողները կպատժվեն։
Վարչապետ Փաշինյանը կարող է դեռ ապացուցել, որ ի սկզբանե հանցակից չի եղել նախկինների հետ Արցախի հանձնման հարցում և Արցախը թուրքին հանձնելուց հետո գոնե Հայաստանը չհանձնի ներքին թուրքին։
Շարունակելով այս գործելավոճը, Վարչապետը կարձանագրի, որ այսօրվա իր գերնպատակը իշխանությունը նախկինների հանձնելն է, իսկ բռնոցի-թողոցին շատ նման է պատերազմի ժամանակ մեր հաղթանակի մասին պաշտոնական կեղծ տեղեկությանը։
Սպասենք Վարչապետի արձագանքին։
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play