Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով. Անդրանիկ Քոչարյան


Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով. Անդրանիկ Քոչարյան

  • 16-11-2020 18:20:26   | Հայաստան  |  Քաղաքական

 
Արցախը վերականգնելը դժվար է լինելու, քանի որ այն անվտանգության համակարգը, որը ձևավորվել էր ԼՂԻՄ-ի շրջակայքում, այսօր չունենք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ այդ խնդիրների լուծմանը չպետք է ներդնենք մեր ազգային ներուժը: 
 
Անդրադառնալով ներքաղաքական լարվածությանը՝ Ա.Քոչարյանն ասաց, որ ստեղծված իրավիճակից պետք է դուրս գանք քաղաքական լուծումների միջոցով՝ կոնսենսուսով, որը միտված պետք է լինի առանց ուժի կիրառման, բանակցություններով գտնել լուծման ձևաչափը: Նրա խոսքով՝ քննարկումները ներառելու են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին:
 
«Մեզ համար անվտանգության համակարգերի այս վիճակը սպառնալիք է Հայաստանի սահմանների համար, քանի որ այն, ինչ ունեինք նախկինում, դրա բացակայությունը նոր վտանգներ է առաջացրել Հայաստանի համար՝ թե՛ հյուսիսում, թե՛ հարավում»,- ընդգծեց նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական