ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ


ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ

  • 21-11-2020 13:33:26   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը այս մասին հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի օրինակներ»,-ասաց նախարարը՝ իր հայ գործընկերոջը փոխանցելով պատվաստանյութի օրինակները:
 
Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը