Ստեփանակերտ է շարժվում ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռի երկրորդ շարասյունը

21-11-2020 14:20:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Ռուսաստանի ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվում է
դեպի Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը՝ փոխանցում է РИА Новости-ն:
 
«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասի տարածքով: Նպատակակետին հասնելու համար այսօր այն կանցնի 630 կմ: Ընդհանուր առմամբ, ներգրավված են 35 միավոր տեխնիկա և անձնակազմ մոտ 40 անդամ»,- ասված է հայտարարության մեջ:
 
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի առաջին շարասյունը Ստեփանակերտ կհասնի նոյեմբերի 21-ին՝ մոտավորապես օրվա կեսին: Այս պահին նրան մնացել է 70 կիլոմետր անցնելու:
 
Ռուսաստանի ԱԻՆ-ը քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում շենքերի պատճառված վնասը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 421 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար