Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով․ ով կփոխարինի նրան.ՀԺ

21-11-2020 14:45:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Մենք տեղեկացանք, որ Մարությանը վարակված լինելու մասին իմացել է Արցախում, որտեղ մինչեւ նոյեմբերի 18-ը գտնվում էր՝ գլխավորելով «Երեւան» կամավորական ջոկատը:

Մարթությանի հիվանդության մասին տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
 


Նա տեղեկացրեց նաեւ, որ Մարությանը հիվանդության պատճառով որոշ
ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 465 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար