Երեւանում կայացել է ՌԴ եւ ՀՀ Արտաքին գերատեսչությունների միջեւ կարճատեւ հանդիպում


Երեւանում կայացել է ՌԴ եւ ՀՀ Արտաքին գերատեսչությունների միջեւ կարճատեւ հանդիպում

  • 21-11-2020 14:52:34   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ԱԳՆ պատվիրակության հանդիպումը ՀՀ ԱԳ նախարարության պատվիրակության հետ:
 
Այս մասին հայտնել եւ ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Հիշեցնենք, երեկ նախարարների եւ մի շարք այլ պաշտոնյաների, զինվորականների հետ խորհրդակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով դեպի Երեւան, այնուհետ՝  Բաքու սպասվող ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի մասին: Պուտինը փոխանցել է, որ այցի նպատակը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի գնահատումն է եւ այդ ուղղությամբ հետագա քայլերը:
 
Արդեն տեղի է ունեցել հայկական ու ռուսական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը,  ավելի վաղ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու  ՀՀ վարչապետի հանդիպումը, այնուհետ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ վարչապետի հանդիպումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն