Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ


Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

  • 21-11-2020 14:57:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պարո՛ն Սարգսյան,
 
ցավով տեղեկացա Ձեր տիկնոջ անժամանակ մահվան վերաբերյալ։ Տիկին Ռիտան մեծ ավանդ է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքերի փրկության, զինհաշմանդամների առողջության վերականգման գործում, իրականացրել կարևոր սոցիալական ծրագրեր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքի անդամներին և հարազատներին։ Խաղաղություն նրա և բոլոր ննջեցյալների հոգիներին,- ասված է ցավակցական ուղերձում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play