Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց. 1Lurer


Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց. 1Lurer

  • 23-11-2020 11:15:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ:
 
Հայաստանում կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը «Լուրեր»-ին ասել է՝ կառույցի Բաքվի գրասենյակից այցելել են ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին, նաև՝ քաղաքացիական անձանց:
 
Զառա Ամատունին տեղեկացրել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաև մինչև սեպտեմբերիի 27-ը Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ օգնելով կապ հաստատել ընտանիքի հետ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը