Հանրապետությունուն հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք.առողջացել է 1009-ը, մահացել 24 քաղաքացի


Հանրապետությունուն հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք.առողջացել է 1009-ը, մահացել 24 քաղաքացի

  • 23-11-2020 11:20:20   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126.709 դեպք, որից 95.099-ը՝ առողջացած, 1976-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29.131 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 488.393 թեստավորում:
 
Այսպիսով՝ երեկ կատարվել է 1305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 1009 առողջացած և 24 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն