Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ


Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ

  • 23-11-2020 12:15:53   | Իրան  |  Հասարակություն

 
Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք՝ նոյեմբերի 22-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին:
 
«Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:
 
Կողմերը մտքեր փոխանակեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին:
 
Քննարկվեցին ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է դեպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն