Անդրանիկ Փիլոյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

23-11-2020 13:18:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ առաջին խորհրդակցությունն է անցկացրել:
 
Նախարարը ներկայացրել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է գործունեության
ընթացքում՝ հավելելով, որ նորի ներդրման հետ մեկտեղ շարունակելու է զարգացնել նաև նախկինում մեկնարկված ծրագրերը:
 
Ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են մեկ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին:
 
Ի թիվս այլ հանձնարարականների՝ նախարարն ընդգծել է, մասնավորապես, քաղպաշտպանության և ձմեռային սեզոնի նախապատրաստման աշխատանքների առաջնահերթությունը:
 
Խորհրդակցությունից հետո Անդրանիկ Փիլոյանը շրջել է նախարարության մասնաշենքերով, ծանոթացել ԱԻՆ աշխատակիցների հետ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 205 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար