Որ համայնքներն են անցել Ադրբեջանի վերահսկողությանը. Կառավարությունը հրապարակել է ցանկը
23-11-2020 14:09:12 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ Կառավարության կայքում հրապարակվել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը՝ այդ համայնքներում բնակված անձանց սոցիալական աջակցության տրամադրման մասին հայտնելու նպատակով:
Հայտարարության համաձայն՝ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն սույն հավելվածին կից ցանկում ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը, փաստացի բնակվել են այնտեղ: Գումարը կազմելու է 300 հազար դրամ:
Տեղեկատվությանը կից ներկայացվում են Ադրբեջանի ենթակայությանն անցած 121 համայնքները: