Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սեյրան Օհանյանին, հայտարարել հետախուզում. ՀԺ


Բաքվի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սեյրան Օհանյանին, հայտարարել հետախուզում. ՀԺ

  • 23-11-2020 14:38:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բաքվի դատարանը հեռակա ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
 
Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Ցեղասպանություն» հոդվածով:
 
Բաքվի ռազմական դատարանը դեռ նոյեմբերի 11-ին է քննել հայցը եւ Օհանյանի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրել հեռակա ձերբակալումը:
 
Միաժամանակ, Ադրբեջանի իրավապահ մարմինները Սեյրան Օհանյանի նկատմամաբ միջազգային հետախուզում են հայտարարել: Այս մասին տեղեկությունը հայտնի է դարձել այսօր միայն. APA-ին այս մասին հայտնել են ռազմական դատարանից:
 
Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարն է եղել 2008-2016 թվականներին: Նա ղեկավարել է նաեւ այս արցախյան պատերազմի ռազմական գործողություններից մեկը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը