Երեսպաշտություն առանց սահմանների. «այստեղ լինելու է գեներալի առանձնատուն» ի հիշատակ զոհվածների

23-11-2020 15:18:00   | Հայաստան  |  Վերլուծություն
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է ռուսական Մի-24 ուղղաթիռի օդաչուներին նվիրված ապագա հուշարձանի վայրում, որը խոցել էր Ադրբեջանը։ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մինչև նոյեմբերի վերջ այդ վայրում ժամանակավոր հուշատախտակ է տեղադրվելու։
 


Երբ Ռուսաստանի միջնորդությամբ Արցախում պատերազմը կանգնեցվեց, Հայաստանում իսկական մրցակցություն սկսվեց Պուտինին երախտագիտություն հայտնելու համար, հավանաբար՝ Շուշիի, Հադրութի եւ Քարվաճառի կորստի համար։ Հայաստանի ղեկավարությունն ու քաղաքական դասը ճիշտ փոխանցումներով երկիրը դարձնում են ռուսական գուբերնիա՝ «չնկատելով» գլխավոր վերափոխումը։ 44 օրյա պատերազմը ղարաբաղյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարթությունից տեղափոխել է ռուս-թուրքական՝ Հայաստանն ամբողջությամբ դուրս թողնելով Արցախի ճակատագրի որոշումից։ Ավելի ճիշտ, արձանագրելով ղարաբաղյան խնդրի լուծումից Հայաստանի ինքնակամ մեկուսանալու երկարամյա քաղաքականության արդյունքը։
 
Հողը թեթեւ լինի ռուս օդաչուների վրա, բայց Հայաստանում ու Ղարաբաղում պատերազմից 26 տարի անց այդպես էլ հուշահամալիր չեն կանգնեցրել՝ նվիրված այդ պատերազմի հերոսներին ու զոհերին։ Ստեփանակերտում 3 անգամ տեղ են հատկացրել հուշարձանի համար, անգամ քար դրել՝ «այստեղ լինելու է հուշարձանը․․․»։ Վերջին անգամ քարը տեղափոխել են, եւ դրա վայրում հայտնի գեներալներից մեկն իր առանձնատունն է կառուցել։
 
Հուշարձան չկա նաեւ Երեւանում։ Հայաստանի ղեկավարությունն ամեն կերպ հեռու էր մնում Արցախյան պատերազմում հաղթանակից՝ չցանկանալով հիշել, որ այդ պատերազմում 6500 մարդ զոհվեց, որ Արցախը դառնա Հայաստանի մաս։ Չկար ոչ հուշարձան, ոչ էլ Հայաստանի ու Արցախի գերագույն խորհուրդների 1989 թվականի դեկտեմբերի վերամիավորման որոշման քննարկումներ։ Դրա փոխարեն քննարկում էին ճանաչել, թե ոչ, իսկ հիմա Ղարաբաղի խեղկատակ ղեկավարությունն ասում
է, որ Հայաստանի կողմից անկախության ճանաչումը ձեռնտու չի Ռուսաստանին։ Հայաստանը մնում է փակագծերից դուրս։
 
Հայաստանի հետ Արցախի վերամիավորման հարցը, ըստ ամենայնի, ներկայիս իշխանության օրոք հանված է։ Հիմա Հայաստանում Եռաբլուրում հողին են հանձնում հերոսներին, իսկ հուշարձան դնում են ռուս օդաչուներին։

 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

արդյունքը։   Հողը
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 260 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար