Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատարների 12 կմ-ոց հերթ է գոյացել

23-11-2020 17:35:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 

Վերին Լարսի անցակետը բաց է բեռնատարների համար, մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Այս մասին Lragir.am-ին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
 


Նրա տեղեկացմամբ՝ անցակետի ռուսական հատվածում բեռնատարների 12 կմ-ոց հերթ է գոյացել։ Այս պահին անցակետը նորմալ աշխատում է, թե ինչ կլինի ժամեր անց, հնարավոր չէ ասել։ Ըստ Թանանյանի՝ խնդիրը եղել է վրացական կողմում՝ անբարենպաստ եղանակի հետևանքով։
 
«Մեկ շաբաթ
ձյուն էր եկել, հինգ օր անցակետը փակ էր։ Հիմա եղանակը լավացել է, բացել են բեռնափոխադրումների համար։ Քաղաքացիների տեղաշարժի մասին խոսք չկա, դրա համար Վրաստանը պետք է որոշում ընդունի, պաշտոնապես իրազեկի։ Հինգ օր փակ է եղել, մեծ հերթեր են գոյացել՝ 12 կմ երկարությամբ հերթ է այնտեղ»,- ասաց նա։
 
Արամ Թանանյանի խոսքով՝ այս սեզոնին բնորոշ բեռներին զուգահեռ Ռուսաստանից շարունակում է Հայաստան ուղարկվել մարդասիրական օգնություն։ «Թեպետ օգնության ծավալները նվազել են, մարդիկ սպասում են, որ տեսնեն ավելի շատ ինչի կարիք կա»,- ասաց նա։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար