Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ. Զոհրաբ Մնացականյան


Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ. Զոհրաբ Մնացականյան

  • 23-11-2020 17:45:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից:
 
«Արմենպրես»-ի խնդրանքով, անդրադառնալով տարածված լուրին, ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստիացրեց, որ իր ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում:
 
ԳՈՎԱԶԴ00:18Իմանալ ավելին
«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ՝ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ. այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»,- նշեց Մնացականյանը:
 
Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին: 2020 թվականի նոյեմբերի 16-ին Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նրան փոխարինել է Արա Այվազյանը: 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը