Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում և Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին, քաղաքացիական անձանց


Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում և Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին, քաղաքացիական անձանց

  • 23-11-2020 17:59:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այցելել են ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին, նաև քաղաքացիական անձանց:
 
«Մենք հաստատում ենք, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին այցելություններ, տեսակցություններ ունեցել ենք որոշակի թվով անձանց՝ և քաղաքացիական, և զինվորական»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ անձանց տվյալների և քանակի մասին տեղեկություն կոմիտեն չի կարող փոխանցել, բայց կապի մեջ են նաեւ նրանց ընտանիքների հետ։
 
Ամատունին փաստեց՝ հանդիպում եղել է նաև Հայաստանում գտնվող գերիների հետ. «Խոսքը երկու կողմի մասին է»։ Կոմիտեի ներկայացուցիչը հայտնեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաեւ մինչև սեպտեմբերի 27-ը Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ օգնելով կապ հաստատել ընտանիքի հետ:
 
«Տեսակցությունների շարքում կան նաև այցելություններ անձանց, որոնք գերեվարվել են մինչև սեպտեմբերի 27-ը, որոնց մասին պարբերաբար ասել ենք, որոնք որոշ ժամանակ է գտնվում են անազատության մեջ»։
 
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ:
 
«Պատրաստ ենք աջակցելու կողմերին հենց պայմանավորվածություն ձեռք բերվի, սակայն չեմ կարող հաստատել, որ նման գործողություն տեղի է ունենում կամ պլանավորված է առաջիկայում»,- ասաց Ամատունին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play