Սփյուռքից ՀՀ հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում. Հանձնակատարի գրասենյակ
23-11-2020 18:32:29 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում:Հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ Ավստրալիայից մինչև Գերմանիա, Ռուսաստան և Կանադա համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ են իրագործվում արցախցի ընտանիքներին և վիրավոր զինծառայողներին աջակցելու համար:
«Սփյուռքի միասնականությունը պատերազմի ընթացքում և
հետպատերազմյան շրջանում շարունակվում է բոլոր համայնքներում»,֊ասված է հաղորդագրությունում:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում