Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից


Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

  • 23-11-2020 18:30:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահի հրամանագրով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Արայիկ Հարությունյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն