Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

  • 24-11-2020 10:15:08   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նոյյան տապան  -   Հասարակություն