Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է. ԱՀ ԱԻՊԾ
24-11-2020 10:20:21 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համատեղ աջակցությամբ՝ Արցախի փրկարար ծառայողների ընտանիքներին հումանիտար օգնության ծրագիրը շարունակվում է: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Պատերազմի պատճառով
մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած ծառայողների ընտանիքները ստանում են միանվագ աջակցություն՝ պարենային մթերքների և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով:
«Ընտանիքների մի մասը դեռ Հայաստանում է, իսկ փրկարար ծառայողներն այս ծանր ու դժվար օրերին Արցախում իրենց մարդասիրական առաքելությունն են կատարում: Մենք պարտավոր ենք աջակցել այդ ընտանիքներին» - ընդգծել է ծառայության տնօրենը:
Կարեն Սարգսյանը նաև իր շնորհակալությունն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամի անձնակազմին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, Արցախի փրկարար ծառայողների ընտանիքների հանդեպ ցուցաբերած հոգատարության և աջակցության համար:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում