Նիկոլայ Բաղդասարյանը մերժել է Փաշինյանին ու հրաժարվել նախարարի պաշտոնից. Բադասյանին փոխարինողի փնտրտուքները շարունակվում են


Նիկոլայ Բաղդասարյանը մերժել է Փաշինյանին ու հրաժարվել նախարարի պաշտոնից. Բադասյանին փոխարինողի փնտրտուքները շարունակվում են

  • 24-11-2020 14:13:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Փաշինյանի օրակարգում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնանկությունը, սակայն չի գտնում թեկնածու։

Այս պաշտոնը ստանձնել առաջարկվել է «Իմ քայլի» մի քանի պատգամավորի, որոնք հրաժարվել են։ Նրանց թվում նշվում է նաեւ նախկին փաստաբան, իշխող ուժի խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին անունը։

«Փաստինֆո»-ն հեռախոսակապ հաստատեց պատգամավորի հետ՝ ճշտելու արդյոք իրեն առաջարկվել է նախարարի պաշտոնը, սակայն հարցը լսելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ առողջական խնդիրների պատճառով եւ չի կարող որեւէ հարցի պատասխանել։ Ներկայումս Փաշինյանը փնտրտուքները շարունակում է նաեւ նախկին իշխանության կադրերի շրջանում։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը