Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին
24-11-2020 15:55:58 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը մեկնարկելու է 2020 թվականի դեկտեմբերին:
Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Առաջին մրցույթին մասնակցել էր երկու կազմակերպություն, սակայն այն չեղարկվել էր, քանի որ դրանցից մեկի տեխնիկական բնութագրերը
չէին համապատասխանել, իսկ մյուսը կարևոր փաստաթղթեր չէր ներկայացրել: Կարծում եմ, որ երկրորդ մրցույթը կհայտարարվի մինչև դեկտեմբերի 10-ը, և այն կլինի երկու փաթեթով»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետի հետ աշխատել են 7.5-8.5 մ երկարությամբ ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ:
Նրա խոսքով՝ որոշ խնդիրներ լուծելուց հետո նույնպես կհայտարարվի մրցույթ, որպեսզի համալրվի Երևանի ավտոբուսների կայանը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում