Գառնիկ Իսագուլյանի ասուլիսյան բացահայտումների վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու.«Փաստինֆո»


Գառնիկ Իսագուլյանի ասուլիսյան բացահայտումների վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու.«Փաստինֆո»

  • 24-11-2020 16:16:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի ասուլիսի վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատախազությունից։
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր կատարել, մասնավորապես նշել էր, որ հակառակորդի 400 հոգանոց խումբ Հադրութ քաղաք է մտել թիկունքից՝ Նախիջևանից Քաջարանով անցել է Արցախ և առանց խոչընդոտ գնացել են մինչև Հադրութի թիկունք և դա ապահովել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արգիշտի Քյարամյանը և անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների։
 
Մյուս աղմկահարույց բացահայտումը վերաբերում է Շուշիին։ «Երբ թուրքական ստորաբաժանումները մտել են Շուշի, դրանից մեկ օր հետո Շուշին ազատագրվել է, սակայն հետո եղել է նահանջի հրաման: Ստեփանակերտի մատույցներում գտնվող մեր զորքին չի զգուշացվել, որ Շուշիից նահանջողները ոչ թե ադրբեջանցիներ են, այլ հայկական զորքն է, որին հրամայված է Շուշիից նահանջել:Միմյանց վրա կրակելուց ունեցել ենք բավականին մեծ թվով զոհեր, հայերը կրակել են հայերի վրա, սա եղել է Նիկոլ Փաշինյանի հրամանով»,- հայտարարել է Իսագուլյանը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play