ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց


ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց

  • 24-11-2020 16:22:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
 
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։
 
Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։ Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն