Նվիրաբերություն՝ կրթություն ստանալու իրավունքից զրկված երեխաներին օգնելու նպատակով


Նվիրաբերություն՝ կրթություն ստանալու իրավունքից զրկված երեխաներին օգնելու նպատակով

  • 24-11-2020 17:24:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
Teach For Armenia-ն շարունակում է «Դասավանդիր առ հույս» նախագիծը, որի շրջանակում այսօրվանից մինչև հաջորդ երեքշաբթի բոլոր նվիրատվությունները կկրկնապատկվեն մինչև 100.000 ԱՄՆ դոլարը՝ հայտնում են ԿԳՄՍՆ-ից: 
 
Նվիրաբերեք հիմա և կրկնապատկեք ձեր ազդեցությունը պատերազմի և կորոնավիրուսի համավարակի պատճառով կրթություն ստանալու իրավունքից զրկված երեխաներին օգնելու հարցում։
 
Նվիրատվության համար՝ https://teachforhope.funraise.org/
 
«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ստեղծելու ենք այն դրական միջավայրը, որտեղ երեխաները կրթվելու են, զարգանալու և չեն ունենալու այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք այսօր ստիպված ենք լուծել հանուն նրանց ավելի լավ և խաղաղ ապագայի»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն